Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեղրի պես քաղցր սեխը

Մեղրի պես քաղցր սեխը

Արեւելքում ասում են. «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, ցանկությունը` ուժգին, հնարավորությունները` իրագործելի, տղամարդկանց` ցանկալի, կանանց` հմայիչ»։

 

Իսկապես, սեխը երիտասարդացնող հրաշալի հատկություններ է պարունակում։ Օգտակար է նաեւ չորացրած սեխը։ Պատրաստելը հեշտ է։ Պտուղը լվանալ, մաքրել կեղեւից, բաժանել մանր-բարակ խորանարդիկների, տեղադրել թղթի վրա, դնել լուսամուտագոգին, որպեսզի արեւի ճառագայթներն ընկնեն վրան։ Հրաշալի նրբահամ ուտելիք է ստացվում։ Սեխի մեջ մագնիումի եւ կալիումի պարունակությունը շատ է, որն էլ նպաստում է սրտամկանի կանոնավոր աշխատանքին։

 

Սեխն ամենաշատը ֆոլիաթթու (վիտամին B9) է պարունակում, որը շատ կարեւոր է հղի կանանց համար: Բացի այդ, նաեւ կալիում, ֆոսֆոր է պարունակում, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգին, երկաթ, որը շատ անհրաժեշտ է սակավարյունության դեպքում։ Սեխը պարունակում է նաեւ գեղեցկության վիտամիններ C, B, կարոտին։ Բացի այդ, սեխի մեջ վիտամին C-ի պարունակությունը ավելի շատ է, քան մյուս բոստանային կուլտուրաներում։

 

Սեխը լավ տրամադրության գրավականն է։ Սեխի պտղամսում հատուկ նյութ կա, որը նպաստում է «երջանկության հորմոնի»` սերոտինի արտադրմանը։ Տխուր տրամադրության ժամանակ մի քանի կտոր սեխ կերեք, եւ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Սեխի մեջ շատ խմորիչներ կան, որոնք անհրաժեշտ են արյունագոյացման համար, հատկապես վիրահատությունից հետո օգնում է վերականգնելու այն։ Ի դեպ, սերոտինի պակասը լրացնելու եւ լավ տրամադրություն ունենալու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտել սեւ շոկոլադ, սուրճ, արեւադարձային մրգեր` բանան եւ այլն: Նյարդային համակարգի եւ տրամադրության վրա լավագույնս անդրադառնում է նաեւ կարմիր լոլիկը: Լոլիկի մեջ պատրաստի սերոտին կա, ինչպես նաեւ` տիրամին, որը օրգանական միացություն է եւ օրգանիզմի մեջ վերածվում է սերոտինի:

Սեխը հարուստ է շաքարանյութերով (մինչեւ 13%), որի բարձր պարունակության պատճառով լյարդային եւ շաքարային դիաբետով հիվանդներին պետք չէ շատ հրապուրվել սեխով։ Լավ միզամուղ է, հատկապես սերմերի օգտագործման դեպքում։ Սեխի մեջ պեկտինների պարունակությունը շատ է (դրանք սննդային թելիկներ են), դրանք ընդունակ են մաքրելու, նույնիսկ ամենամեկուսի անկյուններից, աղիների մեջ՝ անշարժ մնացած խարամները։ Ուստի, օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են շատ նստել (քիչ շարժվել), բացի այդ` փորկապության, թութքի դեպքում։

Քթային արյունահոսության եւ հարբուխի դեպքում՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 2-3 կաթիլ սեխահյութ։ Ճիճվաթափության համար՝ երեխաներին ամեն առավոտ անոթի վիճակում մեկական բաժակ սեխահյութ (1։1 ծ.հ.) տալ` խառնած մաղադանոսի եփուկի հետ։

Պիգմենտային լաքաների, կորյակների ցանի դեպքում անհրաժեշտ է սեխի պտղամիսը քսել դեմքին, պահել 10-15 րոպե, լվանալ դեմքը, չորացնել անձեռոցիկով։ Դեմքին քսել սնուցող քսուք։ Օրը մի քանի անգամ կրկնեք։ Բուժման ժամկետը` 1 ամիս։

Բուժական դիմակ զգայուն մաշկի համար

Լավ մանրացրած, հասած սեխի փափուկ փոքրիկ պտղամսի վրա լցնել քերիչի մանր հատվածով անցկացրած 100 գրամ հալած պանիր եւ խառնել։ 1 կիտրոնից ստացված հյութը խառնել 100-150 մլ ջրի հետ, լցնել պատրաստի զանգվածի վրա։ Խառնել այնքան ժամանակ, մինչեւ ստացվի միասեռ զանգված։ Քսել դեմքին, պահել 25-30 րոպե։ Դեմքից մաքրել կաթի մեջ թաթախած թանզիֆի խծուծով։ Այնուհետեւ ցայել դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով, ապա անձեռոցիկով զգուշորեն չորացնել։

Սեխի կորիզներից յուղ

1 բաժակ չորացրած, աղացած կորիզները լցնել ապակե տարայի մեջ, վրան ձիթապտղի յուղ լցնել, այնքան, որպեսզի ծածկի։ Պահել 10-12 օր։ Խմել օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ, մեկական ճաշի գդալով։ Օգնում է միզուղիների խոցի եւ բորբոքումների դեպքում։ Խմել 2 շաբաթ։ Կարելի է ընդմիջում տալ, ապա կրկնել եւս մեկ անգամ։

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. stroinayaya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ